Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատի բոլոր 47 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք-9 789 քվե, «Համահայկական ճակատ» կուսակցություն-287, «Հանրապետություն» կուսակցություն-1 211, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն-1 674, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն-1 152, «Ժառանգություն» կուսակցություն-433, ՔՊ կուսակցություն-14 948, «Հայրենիք» կուսակցություն-1 157:               
 

Ընդդեմ մանրակրկիտորեն մշակված աղետի

Ընդդեմ մանրակրկիտորեն մշակված աղետի
18.07.2025 | 13:03

4.5-ժամանոց ասուլիսում տարածաշրջանին և հայ ժողովրդին ներկայացվել է երկու խոշոր նախագիծ.

1. Սուվերեն Չպետության

2. Հայերի գնչուացման

Սա հստակ քաղաքական ծրագիր է, և սրան պետք է պատասխանել բացառապես քաղաքական բանաձևերով։ Ոչ մի պարագայում չի կարելի թերագնահատել սա, եթե նույնիսկ այն համեմված էր մի քանի ժամանոց այլևայլություններով։

Հարավային Կովկասի՝ գծվող նոր ճարտարապետության մեջ Հայաստանը պատրաստ է լինել սուվերեն Չպետություն։ Սա է ասվել։ Լսողները ֆիքսել են։

Իսկ հայ ժողովրդին ներկայացվում է նոր խոշոր հանրային ծրագիր՝ Հայերի գնչուացում։

Ռուսաստանը մեկ տասնամյակ առաջ իր համար ձևակերպեց սուվերեն դեմոկրատիայի կոնցեպտը և գնաց այդ ուղղությամբ, Թուրքիան, Ադրբեջանը, Իսրայելը՝ սուվերեն բեսպրեդելի կոնցեպցիան, Եվրոպան՝ սուվերեն անորոշության, Վրաստանը՝ սուվերեն լրջության, և այդպես շարունակ։ Հերթը Հայաստանինն է, և կառավարության գործող ղեկավարն այն հստակ ձևակերպեց՝ սուվերեն գնչուացում։

Հայերի գնչուացումը լինելու է տրամաբանական նոր ազգային պրոյեկտը։

Հիմա սրա դեմն առնելու մի ձև կա. պետք են հստակ քաղաքական այլ բանաձև և դա սեփական ժողովրդին ներկայացնող միավորներ։

Կրկնում եմ՝ որևէ դեպքում չի կարելի թերագնահատել գործողի կողմից ներկայացված նախագծերը, դրա դեմն այս պահին գերիշխող հակընդդեմ վոկալով չենք առնելու։ Որևէ հակադարձ հայհոյանք, բողոք, անեծք, ծաղր, սպառնալիք՝ ոչինչ չի աշխատում քաղաքական հստակ ծրագրի դեմ։ Պետք է լուրջ-ռացիոնալ -ազնիվ այլընտրանքային տեսլական, և պետք են դրա կրող քաղաքական-հանրային միավորներ։

Ի՞նչ եք կարծում, Պաղեստինի կամ Գազայի ժողովուրդը հասկանո՞ւմ էր, թե ինչ կարող է կատարվել։ Կարծում եք՝ Արցախի ժողովուրդը հասկանո՞ւմ էր ընթացքը և որ երկու օրում կորցնելու է հայրենիքը։ Իհարկե՝ ոչ։ Իսկի ղեկավարներն ու էլիտան չէին հասկանում, մինչև վերջին ժամը։ Նույնը Հայաստանում է լինելու այս ընթացքի դեպքում։

Ժողովուրդներն արդեն պոստ-ֆակտում են հասկանում, որ իրենց գլխին աներևակայելի աղետ է եկել։ Աղետ, որը մշակվել էր սառը ուղեղով, ռացիոնալ հաշվարկներով, կրթված փողկապավոր գործիչների աշխատասենյակներում։ Աղետ, որի հաշվարկի մեջ մտնում է նաև այն, որ ժողովուրդները մինչև վերջին պահը չհասկանան, թե ինչ է կատարվում։ Եվ իհարկե՝ ի՞նչ աղետ, եթե այն համեմված չլինի միջազգային հանրության դատարկ կոչերով, երկու կողմերին զսպվածության առաջարկով և այլ անիմաստություններով։ Իսկ փաստն այն է, որ զոհերի, խեղված ճակատագրերի թիվը հարյուր հազարների է հասնում՝ բոլորի աչքի առաջ, 21-րդ դարում։

Մեզ էլ է նույնը սպասում. ողջունելու են խիզախ զիջումները։

Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները՝ այս հեռանկարի դեմն առնելու։ Սա պահանջելու է մեկ բան՝ ծրագրային լիդերություն, քաղաքական ճիշտ միավորներ և ազնիվ երկխոսություն՝ սեփական ժողովրդի հետ։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2658

Մեկնաբանություններ